Մարգո Ռոբին «‎Բարբի»-‎ի նկարահանման հրապարակում հարվածել է դերասանին

Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգն ակտիվորեն շարունակում են աշխատել Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմում։ Կինոժապավենում աստղերը կհայտնվեն Բարբիի և Քենի կերպարներով: Եվ մինչ մենք անհամբեր սպասում ենք ֆիլմի պրեմիերային, պապարացիները շարունակում են կիսվել նկարահանման հրապարակից լուսանկարներով։

Նախօրեին նոր կադրեր են հայտնվել, որոնք հակասական արձագանք են առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։ Նկարներում երևում է, թե ինչպես է Մարգո Ռոբին նկարահանման հրապարակում  հարվածում անծանոթի դեմքին, որից հետո տղամարդը հայտնվում է գետնին։ Սակայն ինչպես հաղորդվում է, անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ ընթացել է ըստ սցենարի:

Հայտնի տիկնիկի մասին ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին: