Համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ աստղերից մեկը՝ իտալուհի Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել հայտնի Harper’s Bazaar ամսագրի վիետնամական խմբագրությանը, ինչպես նաև նկարահանվել հուլիսյան համարի գեղեցիկ ֆոտոշարքում՝ ներկայանալով տարբեր ոճերով և կերպարներով:
Խոսելով իր այցեքարտը դարձած արտաքին գրավչության մասին նա նշել է.«Գեղեցկությունը կյանքի պարգև է, ես դրանից դժգոհություն չունեմ: Մոտ 13 տարեկանին մոտ մարդիկ սկսեցին ինձ այլ կերպ նայել։ Այսպիսով, այդ պահից ես հասկացա, որ պետք է պաշտպանեմ ինձ: Հենց այդ ժամանակ իմացա սեփական գեղեցկության մասին»:
«Ներքին գեղեցկությունը դեռևս կարևոր է ինձ համար: Ներքին հանգստությունն ու հասունությունը նույնպես գեղեցկություն են»,- ասել է Մոնիկա Բելուչին՝ հավելելով, որ «հարգում է անցնող ժամանակը»:
Անդրադառնալով կանանց ինքնավստահ լինելու հարցին՝ Բելուչին ասել է հետևյալը.«Ընդունիր և գնահատիր քեզ ցանկացած տարիքում»: