Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է. երգչուհին մատանին կրում է միայն «փակ դռների հետևում»

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է բրիտանացի ընկերոջ՝ դերասան Ջո Էլվինի հետ: Այս մասին գրել է The Sun թերթը՝ մանրամասնելով, որ սիրահարները նշանադրվել են մի քանի ամիս առաջ:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը, որը հանդիպում է արդեն հինգ տարի, նշանադրության մասին տեղեկացրել է միայն ամենամտերիմներին՝ ընտանիքի անդամներին և մի քանի վստահված ընկերոջ, որոնք լռության երդում են տվել:

Նշվում է նաև, որ 32-ամյա Սվիֆթը նշանադրության մատանին կրում է բացառապես «փակ դռների հետևում»՝ միայն ամենամտերիմների շրջապատում: