Ինչի՞ համար է Թրևիս Բարքերի նախկին կինը շնորհակալություն հայտնել Քորթնի Քարդաշյանին

Թրևիս Բարկերը նախօրեին շտապ հոսպիտալացվել էր հիվանդանոց։ Ըստ Page Six-ի՝ Blink-182 թմբկահարը տեղափոխվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոն:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանի ամուսնու մոտ պանկրեատիտ է ախտորոշվել։ Դրանից ավելի վաղ Blink-182 թմբկահարը ենթարկվել էր կոլոնոսկոպիայի, և բժիշկները կարծում էին, որ հենց դա կարող էր ենթաստամոքսային գեղձի բորբոքում հրահրել։

Երաժշտի նախկին կինը խոսել է երեխաների հոր հանդեպ ունեցած զգացմունքների մասին և շնորհակալություն հայտնել Քորթնի Քարդաշյանին։ Այս մասին TMZ-ին ասել է Շաննա Մուկլերը։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հոգ են տանում իմ նախկին ամուսնու և իմ երեխաների հոր մասին, ես գիտեմ, որ նա լավ ձեռքերում է և շրջապատված է սիրալիր աջակցությամբ, լավագույն բժշկական թիմերով և նրա գեղեցկուհի կնոջ՝ Քորթնիով», – ասել է նա հրատարակությանը։

«Ես աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման և իմ երեխաների խաղաղության համար, քանի որ գիտեմ, որ նրանք շատ հուզված են: Թրևիսը հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ, և ես գիտեմ, որ նրա աջակցությամբ նա նորից կանի դա։ Ես միշտ կլինեմ նրա և իմ երեխաների կողքին»,- հավելել է կինը: