Մեգան Ֆոքսի նախկին ամուսինը հինգերորդ անգամ է հայր դարձել

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Մեգան Ֆոքսը և Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես բաժանվել են 10 տարվա ամուսնությունից հետո։ Երկրպագուները կարծում էին, որ զույգը կկարողանա վերականգնել հարաբերությունները, սակայն դա տեղի չունեցավ։ Շատերը կարծում էին, որ մեղավորը դերասանուհու նոր սիրեցյալն է՝ ռեփեր Machine Gun Kelly-ն, սակայն Մեգանը հերքել է այդ լուրերը։ 2020 թվականի աշնանը Գրինը սիրավեպ սկսեց Շարնա Բուրջեսի հետ, ով հայտնի դարձավ «Պարեր աստղերի հետ» նախագծից հետո։

Բրայանի և Շարնայի հարաբերությունները շատ արագ զարգացան։ Իսկ արդեն 2022 թվականին հայտնի դարձավ, որ սիրված դերասանը երեխայի է սպասում։ Օրերս Շարնան ու Բրայանը ունեցել են իրենց առաջին ընդհանուր երեխան։ Այս մասին իր բլոգում խոսել է «Բևերլի Հիլզ 90210»-ի աստղը։

«Զեյն Ուոքեր Գրինը ծնվել է հունիսի 28-ին»,- գրել է Գրինը` տեղադրելով սև-սպիտակ լուսանկար: Նրա սիրելին հուզիչ կերպով ավելացրել է, որ «իր սիրտն այդ պահին ընդմիշտ անջատվել է մարմնից»։