«Armenia in Eurovision» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 15-ին։ Նախագծի շրջանակներում պարզ կդառնա, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում։
Երկրորդ տարին շարունակ Հայաստանը մասնակցին ընտրում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի ընթացքում։ Հեռուստաընկերությունը տասնյակ հայտեր է ստացել և ընտրել տաս ֆինալիստի, որոնք ելույթ կունենան նախագծի եզրափակչում։
«Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն են` Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը և Կարինա Իգնատյանը:
Հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: «Մանկական Եվրատեսիլ» երգի մցրույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: