Լույս աշխարհ է եկել երգչուհի Լենա Ղազարյանի առաջնեկը (լուսանկար)

Երեկ լույս աշխարհ է եկել ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել։

«Շնորհակալ եմ, Տեր։ 01․07․2022։ Նելլի Նշանի Փամբուկյան»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Լենայի ամուսինն առաջնեկի ծննդյան կապակցությամբ կնոջը նվիրել է «Rolex» ֆիրմայի ժամացույց, որն էլ երգչուհին հրապարակել է ինստագրամյան իր էջում: