Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ․ Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը, ով կդառնար 31 տարեկան

Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 31 տարեկան։ Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ հաղորդավար Վահե Խաչատրյանը, ինստագրամի իր էջում հրապարակել է իր և կնոջ լուսանկարը՝ կից գրառում կատարելով։

«Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր։ Իմ սեր…: Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ  մայիսի 9-ին  Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել:  «Ճամպրուկս ու ես» հաղորդման նկարահանումների ժամանակ հաղորդավարուհին ընկել էր Դեբեդ գետը, նրա կյանքը փրկել չէր հաջողվել։