Քանյե Ուեսթին դատի են տվել հեղինակային իրավունքի խախտման համար

Դիջեյ Մարշալ Ջեֆերսոնը դատի է տվել ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթին՝ հեղինակային իրավունքի խախտման համար:

Նա մեղադրել է Ուեսթին իր «Move Your Body» երգից մի հատվածը «Flowers» երգում օգտագործելու համար։ Դիջեյը պնդում է, որ ինքը դա թույլ չի տվել:

Երգում տվյալ հատվածը կրկնվում է 22 անգամ։

Ջեֆերսոնը հայտնի ռեփերից պահանջում է 150 հազար դոլար փոխհատուցում: