«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը Երևանում քսանհինգ հիթ կկատարի

«Հայա» փառատոնի շրջանակներում երկու անմոռանալի համերգներից հետո  հուլիսի 9-ին` 20:00-ին Հրազդան մարզադաշտում  կկայանա Led Zeppelin Symphonic-ի համերգը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

Ավելի քան 50 տարի երկրպագուներն աշխարհի ամենատարբեր անկյուններից պաշտել են Led Zeppelin-ի երգերը: Այսօր, Symphonic-ի կատարումներն արթնացնում են լավագույն էմոցիաներն ու պարգևում նմանը չունեցող փորձառություն խմբի երկրպագուներին: