Ավելի լավ բան չկա. Քիմ Քարդաշյանը ցույց է տվել քիթ քթի քնած դուստրերին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար՝ ցույց տալով քիթ քթի քնած դուստրերին՝ իննամյա Նորթին և չորսամյա Չիկագոյին:

«Այս առավոտ արթնացա և տեսա, որ աղջիկներս այսպես քնած են անկողնումս: Ավելի լավ բան չկա»,- անկեղծ լուսանկարը մակագրել է 41-ամյա Քարդաշյանը:

Նշենք, որ հայազգի աստղն ու նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ունեն չորս երեխա: