Պենելոպե Կրուսը շարունակում է փայլել Վենետիկի 76-րդ կինոփառատոնին, որի շրջանակներում ներկայացվել է նաև «Wasp Network» ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհին։ Դերասանուհին միջոցառումներից մեկին մասնակցել է Chanel ապրանքանիշի կարճ զգեստով, իսկ պրեմիերայի համար շքեղ կերպար է ընտրել։
Պենելոպեն կարմիր գորգին հայտնվել է Ralph & Russo ապրանքանիշի սպիտակ զգեստով, որը զարդարված է եղել քարերով ու փետուրներով։ Դերասանուհին երեկոյան կերպարն ամբողջացրել է Swarovski-ի զարդերով։ Նշենք, որ Խավիեր Բարդեմը չի կարողացել ընկերակցել սիրելիին։
Հիշեցնենք, որ կինոփառատոնը սկսվել է օգոստոսի 28-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին։