Պապարացիները Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզ թաղամասի ռեստորաններից մեկում լուսանկարել են հոլիվուդյան լեգենդներ Ալ Պաչինոյին և Սիլվեստր Ստալոնեին՝ սեղանի շուրջ պիցցա ուտելիս:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 82-ամյա Պաչինոն և 75-ամյա Ստալոնեն, որոնք երկուսն էլ իտալական ծագում ունեն ու ծնվել են Նյու Յորքում, վաղեմի ընկերներ են:
Մի առիթով Ստալոնեն ասել է, որ Պաչինոյին համարում է կինոարվեստի հսկաներից մեկը:
![](https://showbiz.am/wp-content/uploads/2022/07/image-105.png)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2022/07/image-106.png)