Լայմա Վայկուլեի ամուսինը խոսել է Լատվիայում երգչուհու ունեցած պարտքերի մասին

Երգչուհի Լայմա Վայկուլեի ամուսինը՝ Անդրեյ Լատկովսկին, մեկնաբանել է Լատվիայում երգչուհու խոշոր պարտքերի մասին լուրեր ։ Նրա խոսքը մեջբերում է StarHit-ը։

Լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Վայկուլեի «Լայմա լայվ» ընկերությունը 5000 եվրո պարտք ունի։ «Միգուցե մոռացել են վճարել, նույնիսկ չգիտեմ։ Բայց դա անում են հատուկ մարդիկ, նրանք հետևում են հաշվապահությանը։ Լայման նույնիսկ դրա մասին չգիտի», – ասել է Լատկովսկին:

Յուրմալայում «Laima Rendezvous» փառատոնով զբաղվում է երգչուհու ընկերությունը։ Վերջին տարիներին միջոցառումը մշտապես չեղարկվել է, ինչի պատճառով կազմակերպությունը վնասներ է կրում։ Ինքը՝ Վայկուլեն, վեց ամսից ավելի է, ինչ ելույթներ չի ունենում։

Այժմ երգչուհին գտնվում է Ամերիկայում և չի շփվում երկրպագուների հետ։ Միայն վերջերս  երգչուհին պաշտպանել է իր մտերիմ ընկերներ Ալլա Պուգաչովային և Մաքսիմ Գալկինին, երբ նրանց մասին կտրուկ արտահայտվել Է Մարգարիտա Սիմոնյանը: Լրագրողը Գալկինին անվանել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդ և հայտարարել, որ նա Պրիմադոննային օգտագործում է հարստանալու համար: