«Անունն էլ բացահայտեց». Սիլվա Հակոբյանը հրապարակել է հոլովակ, որտեղ նրա դուստրը բացահայտել է ապագա երեխայի անունը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջերս ինստագրամյան էջում հրապարակված հոլովակի միջոցով բացահայտել է երեխայի սեռը՝ տեղեկացնելով, որ այս անգամ ևս դուստր է ունենալու: 

Երեկվա խնջույքից Սիլվան մի շարք լուսանկարներ և հոլովակներ է հրապարակել նաև Միլայի հետ, որը հոլովակներից մեկում ասում է. «Հեսա Սոնան փորիկի մեջ է»:

Հոլովակին կից Սիլվան գրել է. «Անունն էլ բացահայտեց»: