Քիմ Քարդաշյանի «SKIMS Solutionwear» բրենդը առանձնանում է նորաձևության մեջ հայտնի բոլոր մյուս ապրանքանիշերից, որովհետև համագործակցում է բացառապես առանձնահատուկ մոդելների հետ:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Քարդաշյան բրենդի նոր մոդելը թոշակառու և նախկին հանցագործ Էլիս Ջոնսոնն է, ով ազատ էր արձակվել Քիմ Քարդաշյանի շնորհիվ՝ ներում ստանալով հենց նախագահ Թրամփից:
Սակայն այսքանով Քարդաշյանի բրենդը չի սահմանափակվել:
«SKIMS Solutionwear» ապրանքանիշն այսուհետ համագործակցելու է վիտիլիգոյով տառապող հայտնի մոդել Վինի Հարլոուի հետ, ով իր հիվանդության շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել ու պահանջված է մոդելային գործակալությունների կողմից:
Հիշեցնենք, որ վիտիլիգոն երկար ընթացք ունեցող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են:
Հիվանդությունն ազդում է ոչ միայն մարդու ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա, որովհետև մաշկային այս խնդրի պատճառով շատերը դժվարությամբ են ինտեգրվում միջավայր ու ողջ կյանքում միշտ բարդույթավորվում են իրենց առանձնահատկությունից:
Վինի Հարլոուն նույնպես երկար ժամանակ չի կարողացել համակերպվել իր հիվանդության հետ՝ աշխատելով բուժվել մի քանի երկրներում: Սակայն առաջարկներ ստանալով բազմաթիվ հայտնի լուսանկարիչների կողմից ու դառնալով հայտնի՝ Վինին կարողացավ գտնել իր կորցրած ինքնավստահությունն ու այսօր իր օրինակով ոգեշնչում է նման խնդրով այլ կանանց: