Քեմերոն Դիասն ամուսնու հետ մասնակցել է Ադելի համերգին (լուսանարներ)

Քեմերոն Դիասը և նրա ամուսինը՝ Good Charlotte-ի կիթառահար Բենջի Մադդենը, հայտնվել են լուսանկարիչների օբյեկտիվներում երգչուհի Ադելի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին՝ Հայդ Պարկում։

Քեմերոն Դիասին և Բենջի Մադդենին առաջին անգամ միասին նկատել են 2014 թվականին, իսկ 2015 թվականին հայտնի դարձավ, որ նրանք ամուսնացել են։ Զույգը նախընտրում է գաղտնի պահել անձնական կյանքը և հազվադեպ է հայտնվում պապարացիների օբյեկտիվներում։ Երկու տարի առաջ զույգը դուստր ունեցավ՝ Ռեդիքսին, որին ծնողները փորձում են թաքցնել երկրպագուներից։

Երկու շաբաթ առաջ Քեմերոն Դիասն ամուսնու և դստեր հետ Նյու Յորքի օդանավակայանում դարձյալ հայտնվել էր պապարացիների ուշադրության կենտրոնում։ Նրանք գնացել էին ընտանեկան ճամփորդության։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմերոն Դիասը, ով 2018 թվականին հայտարարել էր իր՝ կինոյից հեռանալու մասին, կրկին կվերադառնա մեծ էկրան։ Դերասանուհին կմասնակցի Back in Business կոչվող մարտաֆիլմի նկարահանումներին։