Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը՝ «Տոր. Սեր ու ամպրոպ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային (լուսանկարներ)

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու ամուսինը՝ միլիոնատեր ձեռներեց Ալեքսիս Օհանյանը, ներկա են եղել «Տոր. Սեր ու ամպրոպ» (Thor: Love and Thunder)  ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, գրում է Daily Mail-ը:

Նշենք, որ զույգը, որն ամուսնացել է 2017-ին և չորսամյա դուստր (Ալեքսիս Օլիմպիա Օհանյան) ունի, հաճախ է հանրային միջոցառումների մասնակցում:

Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա Տորի մասին չորրորդ ֆիլմում սուպերհերոսը պայքարում է ընդդեմ չարագործ Գոռի: