Դևիդ Բեքհեմի 19-ամյա որդին ներկայացել է բարձրակրունկներով և լաքապատ եղունգներով (լուսանկարներ)

Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի որդիներից մեկը՝ 19-ամյա Ռոմեոն, կոտրել է գենդերային կարծրատիպերը՝ ներկայանալով կանացի բարձրակրունկներով ու լաքապատ եղունգներով, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդն այս կերպարով է հանդես եկել հանրահայտ Yves Saint Laurent նորաձևության տան նոր գովազդային արշավի շրջանակում: Տղան Yves Saint Laurent-ի գովազդային դեմքն է:

Նշվում է, որ աստղային ծնողները Ռոմեոյի լուսանկարների տակ հիացական մեկնաբանություններ են գրել: