78-ամյա Ռոբերտ դե Նիրոն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո նոր սիրավեպ է սկսել (լուսանկար)

Ռոբերտ դե Նիրոյի անձնական կյանքում կարծես ամեն ինչ հարթվում է, չնայած նրան, որ նա 78 տարեկան է։ Մի քանի տարի առաջ նա բաժանվել է կնոջից, որի հետ ամուսնացել էր 1997 թվականին։ Իսկ այժմ դերասանին արդեն վերագրում են նոր սիրավեպ։

Ոչ վաղ անցյալում մամուլում լուրեր հայտնվեցին 78-ամյա Ռոբերտ դե Նիրոյի նոր հարաբերությունների մասին։ Նախօրեին պապարացիներին հաջողվել է ֆիքսել նրան Իբիցայում՝ Թիֆանի Չենի հետ ժամադրության ժամանակ։ People-ի լրագրողների համաձայն՝ նրանք ծանոթացել են դեռ 2015 թվականին, բայց միայն հիմա են սկսել հարաբերություններն այլ կերպ զարգանալ։

Հիշեցնենք, որ 1999 թվականին Դե Նիրոն ու Գրեյս Հայթաուերը բաժանվեցին, սակայն 2004 թվականին վերամիավորվեցին։ 2018 թվականին դերասանն ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն գործընթացը դեռ շարունակվում է։