Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է և տարբեր ազգերում այն յուրովի է ընկալվում: Եվրոպացիները նախընտրում են նրբիրան ու բարեկազմ աղջիկների, որոնք թույլ են ու փխրուն, իսկ ամերիկացիները՝ փարթամ ու հյութեղ բարեմասնություններով կանանց, ովքեր սեքսուալ են ու գրավիչ:
Բոլոր երկներից Ճապոնիան առանձնանում է գեղեցկության իր տարօրինակ ստանդարտներով, որոնք գործում են մինչ այսօր:
Ճապոնիայում չափազանց նորաձև է ծուռ ատամներ ունենալը:
Նախընտրելի է, որպեսզի ծուռ լինեն հենց կաթնատամները: Բանն այն է, որ այս փոքրիկ առանձնահատկությունը ավելի երիտասարդացնում է ճապոնուհիներին:
Այստեղ կա անգամ հատուկ պլաստիկ վիրահատության տեսակ՝ tsuke yaeba, որի ընթացքում բժիշկները կարողանում են ուղիղ ատամին հաղորդել նման տեսք:
Այդ վիրահատության արժեքը 500 դոլար է, սակայն այն շատ ռիսկային է: Ոչ պրոֆեսիոնալ բժիշկների դեպքում կարող են առաջանալ հեմատոմաներ, որոնց պատճառով կտուժեն բոլոր ատամները:
Ճապոնացիները, ովքեր հայտնի են իրենց դեղնավուն մաշկով, շատ են բարդույթավորվում իրենց այդ հատկանիշից:
Այստեղ ողջ դեղորայքի մեջ ու խնամքի միջոցներում կան սպիատակեցնող գունանյութեր, որոնք օգնում են մաշկին սփրթնածություն հաղորդել:
Նախկինում այստեղ կանանց ոտքերը վիրակապերի միջոցով աշխատում էին դարձնել ավելի փոքրիկ: Սա ցավալի էր և վտանգավոր առողջության համար:
Բարեբախտաբար, 1940 թվականից գեղեցկության այս չափանիշն այլևս գոյություն չունի: