Ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանն ավագ դստեր՝ Նորթի և մոր՝ Քրիս Ջեների հետ մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցում է նորաձևության շաբաթվա ցուցադրություններին, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 41-ամյա աստղը նախօրեին մասնակցել է Balenciaga ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը՝ բարձրանալով պոդիում և ներկայացնելով մոդելներից մեկը:
Այնուհետև աստղային հայուհին դստեր հետ, որպես հյուր, ներկա է եղել հեղինակավոր Jean Paul Gaultier նորաձևության տան աշուն/ձմեռ-2022/2023 նոր հավաքածուին ցուցադրությանը: Հատկանշական է, որ Քարդաշյանն ու դուստրը միանման զարդեր են կրել:
Քարդաշյանից բացի ցուցադրությանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ ֆուտբոլիստ Նեյմարը, երգիչ Մալուման, մոդելներ Կոկա Ռոշան, Սինդի Բրունան, Ալեսանդրա Ամբորսիոն և այլք: