Հրապարակվել է Քրիստիան Բեյլի, Մարգո Ռոբիի և Դե Նիրոյի մասնակցությամբ «Ամստերդամ» ֆիլմի թրեյլերը

YouTube-ում հրապարակվել է «Ամստերդամ» դրամատիկ կատակերգության պաշտոնական թրեյլերը։ Այն 1930-ականներին սպանության ականատես երկու զինվորի և բուժքրոջ մասին է:  

Ֆիլմի գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբին և Ջոն Դևիդ Վաշինգտոնը: Նկարահանվել են նաև Ռոբերտ Դե Նիրոն, Քրիս Ռոքը, Անյա Թեյլոր-Ջոյը, Ռամի Մալեքը, Մայք Մայերսը, Թիմոթի Օլիֆանթը և Զոյի Սալդանան։

Կինոնկարի ռեժիսորը բազմիցս «Օսկար»-ի առաջադրված Դեյվիդ Օ. Ռասելն է («Silver Linings Playboo», «American Hustle», «The Fighter»): Նա նաև սցենարի հեղինակն է:

Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2022 թվականի նոյեմբերին։