Ինչ սխալներ են թույլ տալիս մարդիկ առողջ սննդակարգին հետևելիս

Առողջ կենսակերպ վարող մարդիկ սովորաբար սննդակարգի հետ կապված որոշակի սխալներ են գործում։ Այս մասին իր թելեգրամյան ալիում գրել է ներզատաբան Զուխրա Պավլովան։

Մասնագետի խոսքով՝ ոչ մի դեպքում չի կարելի օրն սկսել նարնջի հյութով։

«Եթե դուք նախաճաշն սկսեք այս ըմպելիքով, ապա անմիջապես ֆրուկտոզայի գերդոզավորում կստանաք։ Ֆրուկտոզան շաքար է, որը կարճ ժամանակ անց քաղցի նոպա է առաջացնում և նպաստում է ճարպի կուտակմանը», – նախազգուշացրել է բժիշկը՝ հավելելով, որ մարդիկ հաճախ չարաշահում են ճարպերը։

«Ամենավառ օրինակն ընկույզներն են։ Դրանք շատ օգտակար են և հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Լավագույն տարբերակը նախաճաշին 1-3 հատ տարբեր տեսակի ընկույզ ուտելն է, սակայն մենք երբեք չենք կարող կանգ առնել։ Կամ նախաճաշին տապակած խոզաապուխտ ուտելը», – շեշտել է մասնագետը ՝ նշելով, որ նման նախաճաշն իրական «ռումբ» է գլիկացիայի վերջնական արգասիքների պարունակությամբ, իսկ դրանք հսկայական վնաս են հասցնում մարդու առողջությանն ու երիտասարդությանը։