Երբ նայում եք հայելու մեջ, ինչի՞ն եք ուշադրություն դարձնում առաջին հերթին։ Թերևս ձեր մազերին կամ ձեր դեմքին։
Իսկ ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք ձեր ժպիտին։ Նկատե՞լ եք, որ ձեր ժպիտը գեղեցիկ է շնորհիվ ձեր ատամների։
Իհարկե, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է ձեր ժպիտը, ապա կհետաքրքրի նաև այն, թե ինչ վիճակում են ձեր ատամները։ Մնայուն ատամները, որոնք ստեղծված են, որպեսզի պահպանվեն ողջ կյանքի ընթացքում, հատուկ խնամքի կարիք ունեն։
Բացի այդ, սնունդը ծամելն ու բառերը ճիշտ արտասանելը կատարվում են ատամների շնորհիվ, որոնք ձեր շուրթերին ու այտերին գեղեցիկ, փայլուն ժպիտ են պարգևում։
Ինչ խոսք, ատամները մեծ դեր ունեն մեր կյանքում։
Սակայն մեր օրերում ոչ առողջ սնունդը, ոչ առողջ ապրելակերպը, քիմիական խնամքի միջոցները, սթրեսը նպաստում են ատամների էմալի քայքայմանը, ինչի պատճառով գնալով շատանում են ատամների հետ խնդիրներ ունեցող մարդկանց քանակը:
Իհարկե, ձյունաճերմակ ատամներ ունենալու մասին երազում են բոլորը, սակայն ավելի կարևոր է, որպեսզի դուք վոյելեք ձեր առողջ ու ամուր ատամները:
Ատամներն առողջ պահելու համար օգատագործեք մեխակ:
Մեխակը հիանալի դեղամիջոց է լնդերի առողջության համար: Դեռ հնում, երբ մարդիկ ունենում էին լնդերի հիվանդություններ, օգտագործում էին մեխակ: Մեխակի ձեթն անալգետիկ է և ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմում են լնդերի հիվանդության հետևանքով առաջացած ցավը: Եթե առողջ են ձեր լնդերը, ապա առողջ կլինեն նաև ձեր ատամները: