Քիմ Քարդաշյանի 9-ամյա դուստրը պահանջել է իրեն չլուսանկարել Փարիզի Նորաձևության շաբաթին

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է ավագ դստեր՝ 9-ամյա Նորթ Ուեսթի տեսանյութով, որտեղ երեխան լուսանկարիչներին խնդրում է դադարեցնել իրեն նկարահանելը։ Այս մասին հայտնում է People-ը։

Քիմ Քարդաշյանը Instagram-ում պնդել է, որ  Նորթին «հոգացրել են Փարիզի Նորաձևության շաբաթվա ցուցադրությունների ժամանակ անընդհանտ իրեն լուսանկարողները», ուստի իր հրավերի վրա գրել է «STOP» և այն ցուցադրել է տեսախցիկների վրա:

«Նորթը, ըստ երևույթին, հոգնել էր իրեն լուսանկարող մարդկանցից, ուստի նա իր հրավերի վրա գրել է «STOP», պահել այն և խնդրել լուսանկարիչներին կենտրոնանալ շոուի վրա», – գրել է Քարդաշյանը:

Նա հավելել է, որ իրեն շատ է դուր գալիս, որ Նորթն իրեն ուղեկցում է Նորաձևության շաբաթին։

«Որպես մայր՝ ես շատ շնորհակալ եմ, որ աղջիկս սիրում է ինձ հետ ճամփորդել աշխատանքային ճամփորդությունների ժամանակ: Ինձ դուր է գալիս, որ կարող եմ նրան ամենուր տանել ինձ հետ», – ասել է նա: