Ջոնի Դեփը 800 հազար դոլար է նվիրաբերել մանկական հիվանդանոցներին

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը 800 հազար դոլար է նվիրաբերել տարբեր քաղաքների մանկական հիվանդանոցներին, հայտնում է Foxbusiness-ը։

«Կարիբյան ծովի ծովահեններ»-ի աստղի Never Fear Truth կազմակերպությունը NFT-ի վաճառքից ստացված հասույթը նվիրաբերել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, Պերտի մանկական կլինիկայի հիմնադրամին, Footprint կոալիցիային և Լոնդոնի մանկական բարեգործական հիմնադրամին:

«Մենք շատ երախտապարտ ենք Never Fear Truth համայնքին այս հսկայական նվաճման համար՝ այս նախագիծը մինչ օրս ամենաբարեգործական NFT վաճառքներից մեկը դարձնելու համար»,- գրել է Դեփի կազմակերպությունը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix Inc․-ը նախատեսում է ֆինանսավորել և հեռարձակել Ջոնի Դեփի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դերասանի երկարատև դատական ​​գործընթացից հետո։