Իրինա Շեյքը նկարահանվել է Բեյոնսեի` Ivy Park x adidas գովազդային արշավում

Բեյոնսեն ներկայացրել է Ivy Park x adidas-ի վեցերորդ համագործակցությունը՝ Ivytopia-ն: Գովազդային արշավի աստղն է դարձել ռուս մոդել Իրինա Շեյքը։ Լուսանկարում նա ի թիվս այլ իրերի կեցվածք է ընդունում վառ նեոնային բիկինիով և կիպ կապույտ լողազգեստով։ Արշավում նկարահանվել են նաև Ադութ Աքեշը, Ջոան Սմոլսը, Հարվի Նյուտոն-Հեյդոնը և Ալվա Քլերը։

Բացի ծովափնյա հագուստից, հավաքածուն ավանդաբար ներառում է սպորտային հագուստ և աքսեսուարներ: Ապրանքները վաճառքում կհայտնվեն հուլիսի 21-ից։ «Ներառական և գենդերային չեզոք հավաքածուն», ինչպես պարզվել է մամուլի հաղորդագրության մեջ, գալիս է XXXS-ից մինչև XXXXL չափսերով, ապրանքների գները տատանվում են $30-ից $200-ի սահմաններում:

Շարքին ավելանում են խորհրդանշական adidas Stan Smith-ը, որը վերափոխված է ֆուտուրիստական ​​տեսքով, Savage սպորտային կոշիկների նոր տարբերակը՝ գունավոր շեշտադրումներով և Ultra Boost մոդելը՝ նորարարական նյութերով: