Կարտոֆիլն իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը:
Քանի որ կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, դրանք հեշտ են մարսվում: Նրանք, ովքեր չեն կարողանում մարսել ծանր սննդամթերքը, սակայն էներգիայի կարիք ունեն, կարող են օգտագործել կարտոֆիլ:
Շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի` կարտոֆիլն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում օրգանիզմում ինսուլինի գործունեությունը, որն էլ իր հերթին՝ իջեցնում է արյան ճնշումը:
Կարտոֆիլը պարունակում է նաև կարոտենոիդներ, որոնք օգտակար են սրտի և մի շարք ներքին օրգանների համար:
Կարտոֆիլի դիետաներն անթիվ-անհամար են: Սրանք շատ առողջարար են և չեն վնասում ձեր օրգանիզմին:
Օրինակ, չորսօրյա դիետան ենթադրում է, որ առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին’ աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ):
Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:
7-օրյա դիետայի ժամանակ պետք է օրական 8 միջին չափի կարտոֆիլ ուտել’ առանց աղի և յուղի: Պատրաստելու լավագույն միջոցը այն ջեռոցում եփելն է կամ մոխրի մեջ: Միակ բանը, որ կարող եք ավելացնել, չորացած կանաչին է: Պետք է մոռանալ հյութերի, ալկոհոլի, սուրճի մասին: Խմեք միայն ջուր և ինչքան հնարավոր է շատ: