Խնձոր՝ առողջության պտուղ

Շատերը լսել են, որ խնձորը հաճախ անվանում են առողջության պտուղ, այն իր մեջ ներառում է մի շարք վիտամիններ:
Խնձորը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, օգտակար է ռեւամիտիզմ ունենալու դեպքում, խնձորն ընդհանրապես ճարպեր չի պարունակում և ցածր կալորիականություն ունի, քանի որ այն 87-90%-ով ջրից է բաղկացած, Այն պարունակում է պեկտին, որն օգնում է մաշկին առողջ գույն ունենալ և  երիտասարդություն է հաղորդում մաշկին։

Այս սննդակարգով սնվելու ընթացքում հարկավոր է հիմնական սնունդ ընդունելուց առաջ մեկ խնձոր ուտել։
Խնձորը հարուստ է մանրաթելերով, որոնք հեշտությամբ հագեցնում են, ինչի արդյունքում ավելի քիչ եք ուտում։ Խնձորը ևս մեկ առավելություն ունի. այն զգալիորեն նվազեցնում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը։
Նախաճաշ՝ խնձոր, անյուղ պանրով ձվածեղ, վարսակի փաթիլներ։
Ընդմիջում՝ յուղազրկված պանիր, հավի կրծքամիս, 2 բաժակ բրոկոլի, մեկ բաժակ շագանակագույն բրինձ։
Ընթրիք՝ խնձոր, ձուկ, բանջարեղենային աղցան։
Այս սննդակարգը 5-10 օր օգտագործելու շնորհիվ դուք կկորցնեք 3-7 կգ: