Կատարյալ արևայրուք և բիկինի. Եվա Լոնգորիան հանգստանում է Իտալիայում

Ո՞ւր են գնում աստղերն այս ամառ: Ճիշտ է, Իտալիա: Միլի Բոբի Բրաունն իր ընկերոջ հետ, Քեյթ Հադսոնը ընտանիքի հետ և Ջարեդ Լետոն նոր սիրելիի հետ այժմ հանգստանում են այնտեղ: Նրանց է միացել նաև Եվա Լոնգորիան։

Այժմ դերասանուհին ընտանիքի հետ ուսումնասիրում է Կապրի կղզին։ Այսպիսով, մի քանի օր առաջ նա լուսանկարվե է նավով զբոսանքը վայելելիս։ Եվան արևային լոգանք է ընդունել տախտակամածի վրա, լողացել ծովում և մեծ փչովի նավակի վրա խաղացել իր 4-ամյա որդու՝ Սանտյագոյի հետ։

Ծովափնյա հանգստի համար Լոնգորիան ընտրել է ձյունաճերմակ բիկինի՝ վառ պրինտով, որն ընդգծել է նրա կազմվածքի առավելությունները։