Անսովոր անունների պաշտամունք. ի՞նչ է Էդ Շիրանի նորածին դստեր անունը

Էդ Շիրանն ու Չերի Սիբորնը երջանիկ են միասին արդեն ութ տարի, զույգն ունի երկու երեխա։ Նրանց առաջին դստեր անունը Լիրա Անտարկտիդա է: Նախօրեին հայտնի դարձավ, թե ինչպես է զույգն անվանակոչել իրենց նորածին երեխային։

Մայիսի վերջին երգիչ Էդ Շիրանը և նրա կինը՝ Չերին, երկրորդ անգամ ծնող դարձան։ «Ուզում ենք ձեզ հետ կիսվել, որ ունենք ևս մեկ գեղեցիկ դուստր։ Մենք սիրահարված ենք նրան մինչև լուսին և հետադարձ»,- իր ուրախությամբ կիսվել է երաժիշտը սոցցանցերում երկրպագուների հետ։ Բայց մինչ այսօր դստեր անվան մասին ոչինչ հայտնի չէր։ Ինչպես նշում է Mail Online-ը, զույգն իր դստերը անվանել է Յուպիտեր Սիբորն Շիրան:

Աղբյուրը նաև The Sun-ին որոշ մանրամասներ է պատմել․ «Էդին և Չերիին դուր է եկել անունը՝ թե՛ այն իմաստով, թե ինչ է նշանակում, և թե որքանով է այն յուրահատուկ»։ Ավելացնելով, որ «բոլորը կարծում են, որ Յուպիտերը կատարյալ է երեխայի համար»: