Իտալացիներ, բռնվեք․ Գոհար Ավետիսյանը մեկնել է Միլան

Մոսկվայաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մեկնել է Միլան, հենց այդ քաղաքում է արտադրվում հայտնի դիմահարդարի դեկորատիվ կոսմետիկայի հավաքածուն։

Գոհար Ավետիսյանը իտալական գեղեցիկ քաղաքն անվանել է իր երազանքների քաղաք․ հրապարակած տեսանյութին կից, դիմահարդարը գրել է․«Քայլ դեպի երազանք․ իմ ոճային Միլան»։

Մեկ այլ տեսանյութին կից Գոհար Ավետիսյանը գրել է․«Իտալացինե՛ր, բռնվեք»։