Լեպսը խոստովանել է, թե որքան է վաստակել «Рюмка водки» հիթի շնորհիվ

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը խոստովանել է, թե որքան է վաստակել իր «Рюмка водки» («Մի բաժակ օղի») հիթի շնորհիվ։ Նրա խոսքերը մեջբերում է mk.ru-ն։

Ըստ Լեպսի` իր կատարմամբ ստեղծագործությունների 99%-ն ինքը ձեռք է բերել, իսկ «Рюмка водки»-ն, թերևս, իր լավագույն ներդրումն է։ «Ես դրա վրա ծախսել եմ 300 դոլար, վաստակել՝ 50 միլիոն։ Շատ դժվար է կռահել՝ որ ստեղծագործությունը հիթ կդառնա»,- խոստովանել է նա։

Լեպսը դժվարացել է նշել երգի հանրաճանաչության պատճառը։

««Рюмка водки»-ն իմ երգացանկի միակ երգն է, որում ես լիովին վստահ էի: Չգիտեմ ինչու, երևի այն պատճառով, որ հարբեցող եմ», – ծիծաղել է արտիստը: