BTS-ը կնկարահանվի Disney-ի շոուներում

Հարավկորեական BTS վոկալ-պարային խումբը կնկարահանվի Disney-ի մի քանի շոուներում, հայտնում է CNN-ը։

Խմբի մասնակցությամբ 5 նոր նախագիծը կթողարկվի Disney+ սթրիմինգային ծառայության միջոցով: Շոուներից առնվազն 2-ում կմասնակցեն խմբի բոլոր անդամները՝ հատուկ ծառայության համար ձայնագրված համերգ Լոս Անջելեսում և վավերագրական սերիալ այն մասին, թե ինչ է տեղի ունենում խմբի համերգային կյանքի կուլիսներում:

BTS-ի անդամները խոստացել են, որ նոր շոուները հնարավորություն կտան երկրպագուներին ավելի մոտիկից ճանաչել իրենց։

BTS-ի անդամներն ավելի վաղ կտրականապես հերքել էին լուրերն այն մասին, որ խումբը քայլեր է ձեռնարկում իրենց գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ:

 «Մենք կփորձենք լավ ելույթներ ցուցադրել թե՛ թիմային, թե՛ անհատական ձևաչափով»,- ասել է խմբի անդամ Քիմ Նամջունը (RM):