Ելակով դիետա

Շատերս ենք սիրում ելակ:

Այս բուրավետ, սննդային ու բուժական օգտակար հատկություններով հարուստ հատապտուղը մեծ քանակությամբ վիտամիններ, ֆոլաթթու, կոբալտ, բջջանք, կալցիում, ֆոսֆոր ու մանգան է պարունակում, ինչի շնորհիվ էլ առողջարար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:
Այս հատապտղի մեջ առկա վիտամին С-ն, յոդը, ֆոլաթթուն և սալիցիլաթթուն օգնում են օրգանիզմին կանխել վիրուսնեը և բորբոքային գործընթացները։

Ելակը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Եթե ցանկանում եք բացացնել մաշկի գույնը, կարող եք օգտագործել ելակից պատրաստված դիմակներ:  Ելակից պատրաստված դիմակը բշտիկների և բորբոքումների դեմ է: Այն նաև սպիտակեցնում է ատամները:

Ելակի սիրահարներին կարելի է խորհուրդ տալ ելակի «համեղ» դիետա, որը նրանց մեծ հաճույք կպատճառի։
Ձեր ամենաօրյա սննդակարգի մեջ ավելացրեք 250 րամ կաթնաշոռ, 500 գրամ յոգուրտ, 750 գրամ ելակ, 2-2,5 լիտր ջուր:
Հիշեք, որ դիետան պետք է պահել մեկ շաբաթից ոչ ավել։