Քլոե Քարդաշյանը երկրորդ երեխային է սպասում Տրիստան Թոմփսոնից

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, և նրա նախկին ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը, սկանդալային բաժանումից հետո երկրորդ երեխային են սպասում փոխնակ մորից։ Քլոեի ներկայացուցիչը EOnline-ին հաստատել է լուրը։

«‎Մենք կարող ենք հաստատել, որ Թրուն եղբայր կամ քույր կունենա: Քլոեն աներևակայելի երախտապարտ է փոխնակ մորը այս օրհնության համար: Մենք ցանկանում ենք գաղտնիություն խնդրել, որպեսզի Քլոեն կարողանա կենտրոնանալ իր ընտանիքի վրա‎»,- ասել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ ցանցում հայտնվել էին նաև զույգի վերամիավորման մասին լուրերը, սակայն, ըստ աղբյուրի, հարաբերությունների վերսկսման մասին խոսք չկա․

«‎Գործընթացը փոխնակ մոր ուգնությամբ ավելի վաղ է սկսվել, քանի դեռ Քլոեին ու հանրությանը հայտնի չի եղել, որ Տրիստանը երեխա է ունի այլ կնոջից‎»։

Այսպիսով, ըստ աղբյուրի, փոխնակ մայրը հղիացել է անցյալ տարվա նոյեմբերին, մինչդեռ դեկտեմբերին Մարալի Նիքոլս անունով աղջիկը Տրիստան Թոմփսոնից որդի է ունեցել։ Մարզիկը սիրավեպ է սկսել Նիկոլսի հետ Քլոեի հետ հարաբերությունների ժամանակ։