Ինչ տեսք ունի Ռիհաննան ծննդաբերությունից երկու ամիս անց

Երկու ամիս առաջ Ռիհաննան առաջին անգամ մայր է դարձել։ Ծնվեց երգչուհու և A$AP Rocky-ի երկար սպասված երեխան: Թվում է, թե փոփ-դիվայի՝ ծննդաբերությունից հետո վերականգնումն ընթանում է արագ և հաջող։ Իսկ Ռիհաննան արդեն աստիճանաբար վերադառնում է իր սովորական կենսակերպին։

Այսպես, օրինակ, աստղը վերջերս մեկնել է Լոնդոն՝ աջակցելու իր ընկերոջը՝ A$AP Rocky-ին, ով ելույթ է ունեցել Wireless փառատոնում։ Ռիհաննան նախընտրել է տոտալ սև գույնը դուրս գալու համար: Երգչուհին հագել էր ժանյակե թևերով բլուզ, տաբատ, իսկ սովորական կոշիկների փոխարեն ընտրել էր սպորտային կոշիկներ։

Հիշեցնենք, որ Ռիհաննայի և A$AP Rocky-ի սիրավեպի մասին առաջին անգամ խոսվել է 2020 թվականի սկզբին։ Այնուհետև երգչուհին բաժանվել է սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլից, և որոշ ժամանակ անց նրան սկսել են նկատել ռեփերի շրջապատում։ Աստղերն իրենց հարաբերությունները հաստատել են միայն 2021 թվականին։