Լանա Դել Ռեյը հանդիպում է Քորթնի Լավի նախկին ընկերոջ հետ

Թվում է, թե Հոլիվուդում նոր սիրավեպ է ծնվում, որին մենք բոլորս հետաքրքրությամբ կհետևենք: Լանա Դել Ռեյն այլևս չի թաքցնում իր հարաբերությունները Ջեք Դոնոհյուի հետ. Salem-ի մենակատարի հետ երգչուհու սիրավեպի մասին լուրերը պտտվում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում, բայց կարծես թե աստղը վերջապես որոշել է չլռել՝ հաստատելով երկրպագուների ենթադրությունները՝ սիրելիի հետ համատեղ լուսանկարով։

Ի դեպ, սա Դոնոհյուի համար առաջին «աստղային» սիրավեպը չէ։ Նա նախկինում հանդիպել է Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնի այրու՝ երգչուհի Քորթնի Լավի հետ։

Նախօրեին Ջեք Դոնոհյուն իր սոցցանցերում հրապարակել էր նկար Լանայի հետ՝ հուզիչ կերպով մակագրելով հրապարակմանը. «Ընտանեկան այց»։ Ճիշտ է, սիրահարները կեցվածք են ընդունում Չիկագոյի բանտերից մեկի դիմաց, բայց թե կոնկրետ ինչու է զույգն այնտեղ գնացել, դեռևս հայտնի չէ։