«Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար. Գարիկ Մարտիրոսյանի կինն այցելել է Հայաստան (լուսանկարներ)

Հայտնի պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լևինան, այցելել է Հայաստան։ Նա Ինստագրամի իր էջում կիսվում է լուսանկարներով, այցելում է երևանյան ռեստորնաններ, որոնցից մեկում ամուսնու պատկերով սուրճ է խմել։

Նա լուսանկարվել է նաև Հանրապետության հրապարակում և հումորային գրառում արել․
«Ամերիկյան «Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար՝ պաղպաղակը ձեռքին»։