Առողջ քնի գաղտնիքները

Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Այդ ժամանակահատվածը ճիշտ կիրառելու դեպքում մի շարք հիվանդություններից ու խնդիրներից կարելի է զերծ մնալ:
Անուշ քնին նախ պետք է նախապատրաստվել երեկոյան:
Քնելուց 1-1,5  ժամ առաջ սնվելը պարտադիր է: Քնի ժամանակ ուղեղն ու մարմինն են հանգստանում, իսկ օրգանիզմին պետք են անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ: Քնելուց գոնե 30 րոպե առաջ պետք չէ համակարգչի առջև նստել, դրա փոխաեն նախընտրելի է մաքուր օդ շնչել:

  • Օգնեք ձեր օրգանիզմին, որ նա ձևավորի և ամրապնդի առողջ քնի ռեժիմ:
  • Ալկոհոլը, կոֆեինը և ծխախոտը ազդում են ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա և կարող են ազդել քնի վրա:
  • Ցերեկային ժամերին ննջելը (առավել ևս՝ քնելը) դժվարացնում է գիշերային քունը:
  • Տաք լոգանքն իրականում օգնում է հաճելիորեն թմրել և տրամադրում է քնելուն, սակայն ոչ անմիջապես անկողին մտնելուց առաջ: Թույլ տվեք մարմնի ջերմաստիճանը մի փոքր իջնի լոգանքից հետո:
  • Նույնը վերաբերում է ֆիզիկական վարժություններին: Մարզասրահ գնացեք քնելուց առնվազն 4 ժամ առաջ:
  • Անպայման օդափոխեք ննջասենյակը