34-ամյա սիրված ռուս դերասան Ստանիսլավ Բոնդարենկոն, ով հայտնի է դարձել «Վերդարձրու իմ սերը» բազմասերիանոց հեռուստաֆիլմի շնորհիվ, իր ինստագրամյան էջում կիսվել է փոքրիկ դստեր հետ ջերմ լուսանկարով:
Ռուսական շոու-բիզնեսի գլխավոր սրտակերն արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած է մոդել Աուրիկայի հետ: Օրեր առաջ նրանք նշեցին իրենց թղթե հարսանիքը: Ամուսնական կյանքի երկրորդ տարելիցը կոչվում է թղթե, որովհետև ամուսիններն արդեն անցել են փորձությունների մեծ շարան, սակայ , հարաբերությունները դեռ լիովին ամուր չեն:
Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինները դիմավորում են հյուրերին թղթե հագուստով: Եվս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին և կախում այն որևէ տեղից: Ստացվում է իսկական «երջանկության ծառ»:
2017 թվականին Աուրիկան ամուսնուն դուստր պարգևեց, իսկ հինգ ամսի առաջ երիտասարդ զույգը երկրորդ երեխային ունեցավ, ում անվանեց Միքայելա:
Փոքրիկ Միքայելան հիացրել է Ստանիսլավի ինստագրամյան հետևորդներին իր անուշիկ ժպիտով և ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ:
Հարցազրույցներում Ստանիսլավը բազմիցս նշել է, որ երազում է բազմազավակ հայր դառնալու մասին և ծրագրում է հինգ երեխա ունենալ: