Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ ամենավիճահարույց և ոչ միանշանակ կերպարներն իր վրա ամենալավ տեսք ունեն։ Վերջերս մենք ուշադիր հետևում էինք նրա նոր ելքերին, հաշվի առնելով, որ նա ամիսների ընթացքում բավականին փոխվել է և այժմ ընտրում է ավելի համարձակ հանդերձանք: Սակայն մեկ օր առաջ Քիմը որոշել է նախապատվությունը տալ իրեն ոչ հատուկ հանդերձանքին։
Երեկ Քիմ Քարդաշյանին նկատել են Նյու Յորքի փողոցներում։ Աստղը պապարացիների առաջ ներկայացել է Balenciaga-ի մարզահագուստով և իր սիրելի ֆուտուրիստական ակնոցով։ Ոչ բոլորին է դուր եկել աստղի այս կերպարը. ոմանք չեն ընդունում 90-ականներից եկած զգեստների այս թրենդը: Սակայն Քիմին հաջողվել է նույնիսկ այս կերպ ոճային ու կանացի տեսք ունենալ։
Նրա սպորտային տեսքն ամբողջացրել է անսովոր պայուսակը։
