Սերգեյ Բեզռուկովը խնդրել է չնկարահանել «Бригада»-ի շարունակությունը

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովն իր սոցցանցային էջերից մեկում կիսվել է «Бригада» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանման հնարավորության մասին իր կարծիքով։

Նա խնդրել է չնկարահանել ֆիլմի շարունակությունը՝ հրապարակելով իր հերոսի կերպարով լուսանկար։

«Արժե ձեր մազերը հետ սանրել, և միանգամից ծանոթ կերպար կհայտնվի: Բայց կարիք չկա նկարահանել ֆիլմի շարունակությունը, այլապես կարող եք փչացնել 15 դրվագների տպավորությունը»,- խորհուրդ է տվել նա:

«Бригада» սերիալի պրեմիերան կայացել է 2002 թվականին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բացի Սերգեյ Բեզռուկովից, Սաշա Բելովի դերին հավակնել են Կոնստանտին Խաբենսկին և Վլադիմիր Մաշկովը։ Սակայն նշվում է, որ սերիալի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը համարել է, որ հայտնի դերասան Մաշկովը չափազանց մեծ է բանակից վերադարձած տղայի մարմնավորելու համար։