Ինչպիսի՞ն կլինեն Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի ապագա երեխաները

Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի հարաբերությունները արագ տեմպերով են զարգանում։ Վերջերս հումորիստը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ կցանկանար հայր դառնալ։ Իհարկե, զույգի որոշ երկրպագուներ սկսել եմ նտածել, որ սիրահարները շուտով կհայտարարեն ընտանիքում համալրման մասին։ Եվ մինչ մենք սպասում ենք ուրախ իրադարձության մասին լուրերի, առաջարկում ենք տեսնել, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ Քիմի և Փիթի ժառանգները։

Դատաբժիշկ-նկարիչ Ջո Մալլինսը ուշադիր ուսումնասիրել է աստղերի լուսանկարները և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով փորձել վերստեղծել զույգի ենթադրյալ երեխաներին: Նրա կարծիքով՝ սիրահարների երեխաները կլինեն մուգ շագանակագույն մազերով և մեծ շագանակագույն աչքերով։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ Ջո Մալինսը ցույց էր տվել, թե ինչպիսի տեսք կունենան Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ենթադրյալ երեխաները։