Թոփ մոդել Ֆրիդա Աասենն ամուսնացել է իտալացի միլիոնատիրոջ հետ (լուսանկարներ)

Թոփ մոդել Ֆրիդա Աասենը վերջապես փորձել է հարսնացուի կերպարը։ Երեկ երեկոյան պոդիումի աստղն ամուսնացել է իտալացի միլիոնատեր Թոմի Սիաբարի հետ։ Պորտոֆինոյի Դիվո Մարտինո եկեղեցում պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նեղ շրջանակում։

Կարշես թե, Ֆրիդան, ինչպես շատ աղջիկներ, երազել է ամուսնանալ լիբանանյան Elie Saab’s ապրանքանիշի հագուստով։ Նման կարևոր օրվա համար շիկահերը ընտրել է շքեղ ծավալուն զգեստ՝ դեկոլտեով, ասեղնագործված ժանյակով։ Հարսնացուի կերպարն ամբողջացրել են երկար քողն ու համեստ ծաղկեփունջը։ Ոճաբանները մոդելի մազերը հավաքել են և նրան բնական դիմահարդարում են արել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Փեսան իր հերթին նախընտրել է կապույտ սմոքինգ։

Հիշեցնենք, որ Ֆրիդան և Թոմին սկսել են հանդիպել 2019 թվականին, իսկ 2021 թվականին զույգը հայտարարել է նշանադրության մասին։