Վերջին շրջանում Մոնիկա Բելուչին ավելի հաճախ է հայտնվել հանրության առաջ։ Մենք անկեղծորեն խոստովանում ենք, որ դերասանուհու յուրաքանչյուր կերպարը մանրակրկիտ մտածված է: Աստղը ոչ մի կերպ չի թաքցնում իր տարիքը և համարձակորեն փորձում է նոր կերպարներ։
Չենք կարող չնկատել, թե ինչքան ճիշտ է Մոնիկա Բելուչին կրում կարմիր գույնը: Նախօրեին իտալացի դերասանուհին մասնակցել է «Մարիա Կալասը վերադառնում է Իսպանիա» պիեսի պրեմիերայի նախօրեին կազմակերպված կոնֆերանսին։ Մոնիկան մեծ դեր է խաղացել ներկայացման կայացման մեջ։
Մոնիկա Բելուչին այս առիթով ընտրել է տպավորիչ կերպար, որը միայն ընդգծում է նրա վառ էությունը։ Կինոաստղը կրել է վառ կարմիր գույնի փայլուն զգեստ՝ ընդգծված դեկոլտեով։ Նա նախընտրել է լակոնիկ սանրվածք՝ թափվող գանգուրներով և պարզ դիմահարդարում: Եվ ինչպես միշտ, բոլորի ուշադրության կենտրոում 57-ամյա գեղեցկուհին է։








