Ամենասիրելի հայ դերասաններից մեկը, ով նաև հումորիստ է, հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում զվարճալի լուսանկարներով՝ բարձրացնելով իր ինստագրամյան հետևորդների տրամադրությունն ու հաղորդելով դրական էմոցիաներ:
«Իսկական հոգեբան. դեպրեսիայի դեպքում, պարզապես, նայում եմ ձեր նկարներն ու սթրեսը լքում է ինձ»,- նշել է երկրպագուն դերասանի հրապարակումներից մեկի մեկնաբանություններում:
Այս անգամ ևս դերասանը հետաքրքիր հրապարակում է արել:
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին:
«Սևանի ճայի դեմքով»,- լուսանկարը մակագրել է նա՝ զվարճացնելով իր երկրպագուներին: