Ջենիֆեր Էնիսթոնը գտել է իդեալական ջինսեր ամռան համար

Օրեր առաջ լրագրողները Ջենիֆեր Էնիսթոնին նկատել էին Բևերլի Հիլզի շրջանում: Աստղն այցելել էր գեղեցկության սրահ։ Ոչ պաշտոնական ելքի համար 53-ամյա դերասանուհին ընտրել էր անկաշկանդ ու ոճային հանդերձանք։

Ջենիֆերը կրում էր սև շապիկ և բաց երկնագույն ջինսե տաբատ՝ ուղիղ կտրվածքով, միջին երկարության: Դերասանուհին տեսքն ամբողջացրել էր ծղոտե գլխարկով, ուսի սև պայուսակով, արևային ակնոցներով և մատիտներով։