Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը շաբաթներ առաջ է մայրիկ դարձել:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում ակտիվ կիսվում էր լուսանկարներով՝ անհամբեր սպասելով, թե երբ է ծնվելու փոքրիկը:
Սակայն նորաթուխ մայրիկը սկսել է հազվադեպ ուրախացնել իր երկրպագուներին նոր հրապարակումներով: Ինստագրամյան հետևորդներն անհամբերությամբ սպասում են, երբ է երգչուհին կիսվելու երեխայի հետ լուսանկարով:
Սիլվան մի քանի շաբաթ լռությունից հետո հրապարակել է իր նուրբ լուսանկարներն ու դրանց կից նշել է, որ իր սիրելի ծաղիկը լիզիանտուսն է:
Ի գիտություն ընթերցողների՝ լիզիանտուսը կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի և տխրության խորհրդանիշ է:
Լիզիանտուսը ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից հետո:
Լիզիանտուս նվիրող տղամարդն իր այդ քայլով խոստովանում է, որ դուք իր համար միակն եք: